ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի իր վերջին այցն է կատարել Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությունից առաջ, գրում է Ֆրանսպրես գործակալությունը:
Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ Բլինքենը ջերմ ընդունելության արժանացավ ՆԱՏՕ-ի իր գործընկերների կողմից, երկօրյա հանդիպմանը կախված էր Թրամփի ուրվականը և մեկուսացման քաղաքականությունը, որը կարող է լինել հաջորդ ամիս նրա երդմնակալությունից հետո:
«Դուք հավատարիմ դաշնակից եք եղել, և մարդիկ ձեզ շատ են հավանում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բլինքենին:
Իր հերթին Բլինքենը հաստատել է, որ այն կարճ ժամանակահատվածում, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին մնացել է իշխանության ղեկին լինելու, կձգտի զենք մատակարարել Ուկրաինային:
«Սա Դաշինքի համար կենսականորոն կարևոր պահ է՝ համոզվելու համար, որ պատրաստ ենք գալիք տարվան: Ուզեք, թե չուզեք, մենք կանք ձեր կյանքում, և մենք ձեզ հետ կլինենք մինչև հունվարի 20-ը, ամեն րոպե, ամեն օր»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Բայդենի վարչակազմն արագացնում է տեմպերն ու օգտագործում իր բոլոր պահուստները՝ փորձելով Կիևին ուժի դիրք ապահովել այն օրը, երբ նա կորոշի Ռուսաստանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Թրամփը հայտարարել է, որ կարող է ավարտել պատերազմը մեկ օրում, սակայն իր ծրագրերի մասին մանրամասներ չի հայտնել։